fbpx
Հասարակություն

Դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Արզնի-Աշտարակ միջին ճնշման գազատարի 11․2 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը: Այս մասին նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ժամը 09։00-ից դադարեցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների,

Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Արգել, Մրգաշեն, Նոր Գեղի, Քանաքեռավան, Պռոշյան, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի գազասպառողների, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ի, «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի, «Լուսակերտ» ՍՊԸ-ի, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի, «Արարատ ՃՇՇ»-ի, «Արզնի» առողջարանի, Մանուչարյան Աշոտ ԱՁ-ի, «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ի, «Օզեմ» ՍՊԸ-ի, «Նելլիզ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտավազդ Թորոսյանի, սեփականատեր Վահե Մակունցի, սեփականատեր Գուրգեն Պետրոսյանի, սեփականատեր Լիլիթ Սահակյանի, «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «Արմ Ֆուդ» ՍՊԸ-ի, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ-ի, «Ռոյալ Գլաս Գրուպ», «Այմեգա», «Լուսակերտ Էլիտ», «Համերաշխ ընտանիք», «Մադլեն Գրուպ», «Ռեդ Գրուպ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, տարածաշրջանում գործող այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների և կազմակերպությունների գազամատակարարումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ