fbpx
Աշխարհ

Դադարեցվել են Ստամբուլ-Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները

Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:  Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Ավիաընկերության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, Pegasus ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»:

Նշվում է, որ այս պահից սկսած մինչև մարտի 11-ի չվերթների համար վճարված բոլոր ավիատոմսերի գումարները փոխհատուցվելու են:

Հիշեցնենք, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսից 17 մահվան դեպք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ