Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ «Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։
«Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։
- Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում կեղծ տեղեկություններ չտարածել
- Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է առաջնագծում եղած իրավիճակին
Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է հայտարարության մեջ։