fbpx
Աշխարհ

Դամասկոսը հրաժարվել է մասնակցել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

Դամասկոսը Լիբանանից ստացել է Բեյրութում կայանալիք` Արաբական պետությունների լիգայի տնտեսական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր, սակայն հրաժարվել է: Այդ մասին հայտնել է Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլքարիմ Ալին. հայտնում է РИА Новости-ն:

«Մեր մերժումը բնական էր»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով` դա պայմանավորված է այն բանով, որ ԱՊԼ-ն չի ուղղել Դամասկոսի հանդեպ գործած սխալները:

Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին սառեցվել է 2011-ին` երկրում զինված հակամարտության սկսվելուց հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ