ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է ժամը 10.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
- Դանակահարություն Գավառում. 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
- Ավտոմեքենայում հայտանբերվել է գնդացիրներ, ատրճանակ և փամփուշտներ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: