fbpx
Իրավական

Արնոտ դանակը գետն էր նետել. ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցում երկու հոգի վիճել էին, ու նրանցից երիտասարդը դանակահարել էր մյուսին:

«Մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց դեպքից րոպեներ անց:

Ծակած-կտրած վերքը որովայնի շրջանում էր: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Օպերատիվ խումբը մեկնեց Բուռնազյան փողոց:
Քրեական հետախույզներն արագ ճշտեցին, թե որ հատվածում է եղել դեպքը: Օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Հացառատ թաղամասում բնակվող 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին: Չուշացավ նաև խոստովանական բացատրությունը. ծալովի դանակով էր խփել, հետո դանակը նետել էր գետը:

Դանակը հայտնաբերվել է։

Շարժառիթն ու հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ