fbpx
Քաղաքականություն

Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունը կմիանա Շվեդիայում ՀՀ դեսպանությանը

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կմիանա Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դիվանագիտական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում: Դրանց թվում է նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմիզացումը: Այդ պրիզմայում պետք է դիտարկել Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միացումը Շվեդիայում ՀՀ դեսպանությանը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության խոսնակը նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության ներկայացվածությունը կիրականացվի Շվեդիայում Հայաստանի դեսպանությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ