fbpx
Սպորտ

Նեյմարը լաց է եղել իր ծննդյան օրը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի զսպել արցունքները, երբ իր ծննդյան օրը խոսքով է հանդես եկել: Այսօր` փետրվարի 5-ին, բրազիլացին դառնում է 27 տարեկան:

Նեյմարը, որն այս պահին վերականգնվում է աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածքից, հայտարարել է, որ շատ է մտահոգվում կյանքի այս բարդ շրջանի համար և ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ:

Հարձակվողի խոսքով, իր ծննդյան լավագույն նվերը կլիներ մետատարզային ոսկորը: Նեյմարը շնորհակալություն է հայտնել նաև հյուրերին` ասելով, որ նրանց աջակցությունը կօգնի իրեն հաղթահարել խնդիրները:
Հիշեցնենք` Նեյմարը, որը վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Ստրասբուրի» (2:0) հետ հունվարի 23-ին կայացած խաղում, խուսափել էր վիրահատությունից, բայց բրազիլացին 10 շաբաթ բաց կթողնի` մոտ 2,5 ամիս, ու չի կարողանա օգնել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ