Նորվեգիայի առաջին դիվիզիոնի խաղում «Ուլենսակեր/Քիսա» ակումբը 2:1 հաշվով հաղթել է «Սկեյդին»:
«Քիսան» 89-րդ րոպեն պարտվել է, սակայն թիմին օգնության է հասել դարպասապահ Ստեֆան Հագերուպը, որը մոտեցել է գնդակին և անվրեպ իրացրել տուգանային հարվածը:
94-րդ րոպեին նորվեգական ակումբը կարողացել է ևս մեկ գոլ խփել և կամային հաղթանակ տոնել: