Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, որով պահանջել է բեկանել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործով 2010 թվականին կայացված դատական ակտերը ու արդարացնել նրան՝ իրեն մեղսագրված արարքներում։
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է ԶԼՄ-ներին։
Նա նշել է, որ այդ պահանջը պայմանավորված է եղել այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացված որոշմամբ։