Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների՝ որպես դատապարտյալների համար տեսակցության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն ամսվա ընթացքում 2 անգամ՝ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ստեղծվել և ընձեռվել: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ կառավարության 2018 թվականի ծրագիրը ներկայացնելիս, տեղեկացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է: Տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել: Սա նվազագույն շեմն է»,-աասց նա:
Նրա խոսքով՝ եթե անձը պատշաճ վարքագիծ դրսևորի, համապատասխան սենյակները կլինեն ազատ, ծանրաբեռնված չեն լինի այլ անձանց՝ այս իրավունքից օգտվելու հանդիպումներով, ապա անձը կկարողանա նաև ավելի շատ հանդիպումներ ունենալ իր ընտանիքի անդամների հետ: