Շվեդիայի Գերագույն դատարանը արգելափակել է արտաքսման մեջ գտնվող թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը, ինչն Անկարայի առանցքային պահանջն է ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու համար:
Քենեշն այժմ փակված անգլալեզու Today’s Zaman Daily թերթի նախկին գլխավոր խմբագիրն է, որը Թուրքիայում մեղադրվում է 2016 թ. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձին մասնակից լինելու համար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շվեդական դատարանը հայտարարել է, որ լրագրողի արտահանձնման համար «խոչընդոտներ կան»: Քենեշի դեմ որոշ մեղադրանքներ Շվեդիայում հանցագործություն չեն համարվում, և, հաշվի առնելով գործի քաղաքական բնույթը և նրա՝ փախստականի կարգավիճակը, դատարանն անհնար է համարել արտահանձնումը:
Բացի դրանից՝ անձի քաղաքական համոզմունքների հիման վրա հետապնդումների վտանգ կա՝ նշված է դատավոր Պետտեր Ասպի հայտարարության մեջ։