ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագծով ստեղծվելու են Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կոռուպցիոն գնույթի գործերով մասնագիտական քննություն են ապահովելու։
Նշվեց, որ Հակակոռուպցիոն դատարանն ունենալու է առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը քննելու են կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունները, իսկ 5-ը՝ գույքի բռնագանձման հարցերով գործերը։
Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ունենալու է առնվազն 10 դատավոր։
Նշենք, որ հանձնաժողովը հաստատեց նախագիծը։
Հիշեցնենք, որ նշված փաթեթն ավելի վաղ առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանում։