fbpx
Սպորտ

Մոուրինյոյից դժգոհ են նաև Տոտենհեմի ֆուտբոլիստները

«Տոտենհեմի» անհաջող ելույթներից հետո անգլիական ակումբի ղեկավարությունը փոխարինող է սկսել փնտրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար։

Բացի ղեկավարությունը, Մոուրինյոյից, իսկ ավելի կոնկրետ՝ մասնագետի մեթոդներից դժգոհ են նաև թիմի ֆուտբոլիստները։

Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբի խաղացողները կարծում են, որ պորտուգալացին մարզումների ժամանակ չափից շատ է ուշադրություն դարձնում պաշտպանությանը, ինչպես նաև նա շատ պահանջկոտ է ու ցանկանում է նրանցից անսխալ գործողություններ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինյոյին կարող է փոխարինել «ՌԲ Լայպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ