Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է բնապահպանության նախկին նախարար, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Նիստից հետո դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ որոշում հրապարակեց:
Ավելի վաղ հայտել էինք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: