fbpx
Իրավական

Դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու դատախազների միջնորդության լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում որոշում կայացրեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության լուծումը։

Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազները միջնորդել էին Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պնդելով, որ այն բխում է Գրիգորյանի շահերից:

Դատախազները միջնորդել էին փորձագիտական հանձնաժողովին հղելով հետևյալ հարցերը. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որևէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով համապատասխանում է արդյոք ՀՀ Կառավարության 2006 թվականի որշման հավելվածում նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ