Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Վերջինս նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Այսօր ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար և դրա համար 7-ից 12 տարի ազատազրկում է սպասվում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ընդմիջում պահանջեց, որպեսզի պաշտպանական կողմն իր տեսակետը հայտնի մեղադրանքի մասով։ Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։