Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց ընտրարշավի գործով

Ամենադիտվածներ

Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց ընտրարշավի գործով

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գործով դատական նիստը։

Այս մասին հայտնում է BFM TV-ն։

Նշվում է, որ Սարկոզին մեղադրվում է 2012 թվականի ընտրական արշավի ժամանակ ծախսերն անօրինական ձևով ֆինանսավորելու մեջ։

Ըստ աղբյուրի՝ Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել։ Դատավճիռը դեռևս չի բարձրաձայնվել։

Նշվում է նաև, որ Սարկոզին դատարանում ներկա չէ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ