fbpx
Իրավական

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։

Ըստ դատարանի որոշման՝ դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը հայտարարեց, որ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին հիմքերը ոչ իրավաչափ են, ուստի պետք է այն վերացնել: Եվ երկրորդ՝ ինչպես նշեց Գևորգյանի պաշտպանական կողմը, եթե դա հնարավոր չէ, դատարանին խնդրեց թույլ տալ Գևորգյանին գործնական հանդիպումների, ինչպես նաև բժշկական հետազոտություն անցնելու համար մեկնել Ավստրիա:

Մեղադրող կողմը հակադարձեց, որ Գևորգյանը կապեր ունի արտերկրում, ինչն իր մեջ դատաքննությունից խուսափելու ռիսկ է պարունակում, ուստի դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս դատարանին հորդորեց մերժել միջնորդությունը՝ նկատելով, որ ինքը վստահ չէ, որ Գևորգյանը արտերկից կվերադառնա ՀՀ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ