Լոս Անջելեսի դատարանը չի բավարարել Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի խնդրանքը, համաձայն որի պետք է մերժվեր զրպարտության գործով հայցը: Հայցը ներկայացրել է Թաիլանդում փրկարարական գործողության մասնակից Վեռնոն Ուոնսորթը:
Նշվում է, որ Մասկը մտադիր է դատավարությունից խուսափել՝ պաշտպանվելով ԱՄՆ Սահմանադրության 1-ին փոփոխությամբ և «պատկերավոր վիրավորանք» ձևակերպմամբ:
2018թ. հուլիսին Թաիլանդի հյուսիսում քարանձավում փակված երեխաների փրկության գործողության ժամանակ Մասկը տեղի արտակարգ ծառայությանը փոքր սուզանավ է առաջարկել՝ որպես օգնություն:
Ուոնսորթը Twitter-ի իր էջում Մասկի ծրագիրն անվանել է փիար-հնարանք:Մասկն էլ իր հերթին նրան անվանել է մանկապիղծ: Մասկը սակայն հետագայում ներուղություն է խնդրել նրանից, պատճառաբանելով, որ այդ վիրավորանքը ինքը գրել է «չարության պոռթկման» պահին, քանի որ իրեն դուր չի եկել փոքր սուզանավի մասին նկատողությունը իբրև «բարության ակտ»:
Սեպտեմբերին Ուոնսորթը դատի է տվել ամերիկացի գործարարին:
