fbpx
Աշխարհ

Պայմանագրից ԱՄՆ դուրս գալը վնասում է զենքի համաշխարհային առևտրի թափանցիկությանը

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է արել, որով ասվում է, որ զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրի վավերացումից հրաժարվելու մասին ԱՄՆ որոշումը կխախտի համաշխարհային կայունությունը և կխրախուսի անօրինական տրաֆիկը:

Միության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ զենքի անկառավարելի առևտուրը հրահրում է ռազմական հակամարտություններ, ահաբեկչություն և կազմակերպված հանցավորություն, որն իր հերթին, հսկայական տառապանքներ է պատճառում ամբողջ աշխարհի մարդկանց:

TASS-ը՝ հղում անելով փաստաթղթին նշում է, -«Հրաձգային զենքի պատճառով ամեն տարի զոհվում է կես միլիոն մարդ, էլ չասած սովորական սպառազինության այլ տեսակների զոհերի մասին»։

ԱՄՆ, պայմանագրից դուրս գալով, վնասում է զենքի համաշխարհային առևտրի թափանցիկության և մաքսանենգության կանխարգելման այլ երկրների ջանքերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ