fbpx
Իրավական

Դատավոր է ձերբակալվել․ ԱԱԾ

Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ երեկ դատավոր է ձերբակալվել:

«Դատավորի ձերբակալման մասին տեղեկությունները հաստատում եմ։ Առաջիկայում ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»,- ասել է ԱԱԾ մամուլի խոսնակը։

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999թ.-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ