ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, ինչը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։
Այս մասին լրատվամիջոցներին է փոխանցել Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:Նա նաև նշել է, որ սկսվել է նախաքննություն:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի գործով վերջերս կայացրած որոշումից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե այդ որոշումը գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դրանից հետո Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ: