«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր ակնկալիքներով Պրեմիեր Լիգայի եզրափակիչ փուլի կապակցությամբ: Հաղթանակի դեպքում «քաղաքաբնակները» կպահպանեն առաջին հորիզոնականը և կհռչակվեն չեմպիոն:
«Լավ կլիներ, եթե առաջինը գոլ խփենք, բայց մենք ուսումնասիրեցինք «Բրայթոն»-ի խաղը եւ գիտենք, թե որքան լավ են նրանք պաշտպանվում: Առաջատարությունը՝ արտոնություն է: Առաջինը գնում ենք, քանի որ մենք բազմաթիվ հանդիպումներում հաղթել ենք, 13-ը՝ անընդմեջ: Պետք է հաղթել եւս մեկը: Ես տեսնում եմ, որ թիմը հանգիստ է զգում իրեն և լավ է պատրաստվում առաջիկա խաղին: Խաղում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Մեր սխալներից մեկը, մրցակցի անհավանական խաղը կամ դատավորի սխալը կարող է որոշել տիտղոսի ճակատագիրը: Հետեւաբար, մենք պետք է ավելի հստակ եւ զգույշ լինենք բոլոր առումներով, ինչի վրա մենք աշխատում ենք վերջին երեք տարիների ընթացքում եւ կփորձենք հաղթել », – ասել է Գվարդիոլան:

