fbpx
Տեսանյութեր

Նախագահական նստավայրում կայացել է դատավորների երդման արարողությունը

Հուլիսի 15-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հուլիսի 15-ին տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։

«Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ, որ գիտակցում եք այն բարձր պատասխանատվությունը, որն այսօրվանից ստանձնում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու»,-ընդգծել է նախագահը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ