Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վանեցյանի խափանման միջոցի հարցով

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և դատախազության դիրքորոշմանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ որոշման դեմ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք:

Ամենաթարմ