fbpx
Իրավական

Դատախազությունը Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը կմեկնաբանի ամբողջությամբ ստանալուց հետո

ՀՀ գլխավոր դատախազությունը իր դիրքորոշումը կհայտնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ ունենալուց հետո: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՍԴ որոշման հնարավոր հետևանքների մասին կարելի է խոսել միայն այդ որոշումն ամբողջությամբ ունենալու դեպքում: Հետևաբար՝ մինչ այդ ոչինչ ասել չենք կարող»,- ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ