«Բարսելոնան» դատի է տվել Լա Լիգային, քանի որ վերջինս թույլ չի տվել ակումբին 15%-ով բարձրացնել աշխատավարձային պլանը, ինչպես դա արել են մնացած 38 ակումբները, որոնք կողմ են քվեարկել CVC Capital Partners ֆոնդում ներառվելու որոշմանը՝ LaLiga Impulso-ի ստեղծման համար: Այս մասին հայտնում է COPE-ը:
«Բարսելոնան» դատական հայց են ներկայացրել Լա Լիգայի դեմ: Թիմը գոհ չէ, որ ինքը չի կարողանում մրցակցել մյուս 38 ակումբների հետ, որոնք 2021 թվականի օգոստոսին պայմանագիր կնքեցին CVC-ի հետ:
Համաձայն այդ պայմանագրի՝ Լա Լիգան իր բիզնեսի 10,95%-ը փոխանակել է CVC-ի՝ դրա փոխարեն ստանալով 1.9 մլն եվրո, ինչը թույլ է տվել ստեղծել Լա Լիգա Իմպուլսոն, որը ենթադրում է՝ ակումբների կողմից յուրաքանչյուր մրցաշրջանում ստացած 70% միջոցները պետք է ներդրվեն ենթակառուցվածքներում:
Եվս 15 % պետք է հատկացվեն ֆինանսական պարտքի մարմանը, իսկ մնացած 15%-ը ակումբների կողմից կօգտագործվեն իրենց թիմերի աշխատավարձային պլանի սահմանաչափը մեծացնելու համար:
«Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Իբիցան» հրաժարվել են մասնակցել գործարքին: