Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ. 168 ժամ

Հրապարակող՝

Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ. 168 ժամ

Ամենադիտվածներ

168.am-ը գրում է. «Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը (ՊԵԿ) իր ընկեր-բարեկամ-խնամիներով է լցրել համակարգը։

Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Անանյանը հիմա էլ մորաքրոջ մյուս որդուն՝ Արամ Շաքարյանի եղբորն է աշխատանքի տեղավորել իր ղեկավարած գերատեսչությունում։

Արթուր Վազգենի Շաքարյանը նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ։

Այնինչ խոստացվում էր, որ իշխանափոխությունից հետո այլևս ԽԾԲ սկզբունքը չի լինելու աշխատանքի տեղավորման հիմնական ու գերակա պայման»։

Աղբյուրը՝ 168.am

 

Ամենաթարմ