Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է և քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին։ Այս մասին այսօր ասաց կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի կին Նազիկ Ամիրյանը՝ մկենաբանելով Դավիթ Տոնոյանի՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջին հայտարարությունը։
«Դավիթ Տոնոյանը շատ լավ է ճանաչում Մանվել Գրիգորյանին, գիտի իր արժանիքները, դրա համար էլ այսօր նորմալ մարդը չի կարող չանհանգստանալ։ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է և քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին»,-նշեց Ամիրյանը։
Ամիրյանը բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք Տոնոյանը երբևէ տեսակցել է Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ինքը մտահոգված է գեներալ Մանվել Գրիգորյանի կարգավիճակով։
«Իմ զինակցի կարգավիճակի հետ կապված եմ մտահոգ։ Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է ոչ միայն ինձ, այլև բոլոր երկրապահների համար»,-ասել էր նախարարը։

