fbpx
Զինված Ուժեր

Կայուն է․ Դավիթ Տոնոյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Սահմանային իրավիճակը կայուն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ես կարող եմ ասել, որ կայուն է իրավիճակը»,-նշեց նա։

Անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ զինվոր էր վիրավորվել, Տոնոյանը նշեց, որ զինվորի վիճակը ծանր կայուն է։

«Վիրահատությունից հետո ինքը գտնվում է վերահսկողության տակ, վիճակը ծանր կայուն է»,-հավելեց նախարարը։

Հարցին՝ վերջին միջադեպերով ծառայողական քննություններն արդեն ավարտվե՞լ են, նա ասաց, որ ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են Զինված ուժերում, բայց դա զուգորդվում է նախաքննության հետ, զուգահեռ ընթանում են։

«Ավելին չեմ կարող ասել»,-ասաց Տոնոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրամանատարական կազմը պատժվում է արդյոք, որին նախարարը պատասխանեց, որ և՛ ավագ, և՛ կրտսեր հրամանատարական կազմին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում։

«Իսկ ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով, դա նախաքննության արդյունքում է պարզվում»,-եզրափակեց պաշտպանության նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ