Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վերելակը հոսանքի տատանումից խափանվել է: Վերելակավարը բացել է դուռը և քաղաքացուն դուրս բերել վերելակից:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։