ՀՀ ԱԻՆ-ից հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը։
«Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: