Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ստեփանակերտի այսօրվա հրթիռակոծությունից կան տուժածներ։
«Այսօր վաղ առավոտվանից նորից սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծությունը, շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածները։ Կան տուժածներ և վիրավորներ»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ։
«Ցերեկվա ժամերին նորից թեժացան մարտերը հատկապես հարավային ուղղությամբ, հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր կատարեց՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր և այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի զինված ուժերի ենթակայությամբ գործող զինծառայողներ»,- նշեց նա։