fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է իր ելույթները Օլիմպիական խաղերում։ Հենացատկից հետո Դավթյանը հանդես եկավ նժույգթափերի որակավորման փուլում։

Այստեղ մեր մարզիկն իր կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց, որը նույնիսկ ավելին է, քան այն արդյունքը, որով Դավթյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն այս ձևում։

Այսպիսով, Դավթյանը նժույգթափերում ստացավ 14,566 գնահատական։ Նշենք, որ հայ մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 14,266 գնահատականով։

Այս պահին պետք է սպասել մնացած մարզիկների ելույթներին, որ հասկանանք՝ Դավթյանին կհաջողվի՞ դուրս գալ եզրափակիչ նժույգթափերում, թե՞ ոչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ