fbpx
Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը Կահիրեում կայացող աշխարհի գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում՝ վաստակելով 14 983 միավոր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-յան էջից։

Նշվում է, որ հայ մարմնամարզիկը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Ըստ աղբյուրի՝ սա Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլային մրցաշարում։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են նաև, որ երեկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում, իսկ Հարություն Մերդինյանը դարձել էր արծաթե մեդալակիր նժույգթափեր վարժությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ