fbpx
Աշխարհ

Դավութօղլուի հարազատները՝ Էրդողանի թիրախում

Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Ermeni haber-ը:

Այդ հայտարարությունն անհետևանք չմնաց Դավութօղլուի խնամու՝ Ստամբուլի Առևտրի պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի համար։ Թոփչուն հրաժարականի դիմում է գրել։ Ստամբուլի Առևտրի պալատի նախագահ Շեքիփ Ավդագիչը հաստատել է Դուրսուն Թոփչուի պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ստիպել են հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Փաստորեն Դավութօղլուի՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը հաջորդած խմորումներից տուժողներից մեկը դարձել է նրա խնամին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ