Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականությունը։
«Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից», – նշել է Դավութօղլուն:
Նա քննադատել է գործող նախագահական համակարգը և նշել է, որ այն բացասաբար է ազդում երկրի արտաքին քաղաքականության վրա:
«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույն իրավիճակն էր նաև Թրամփի դեպքում»,-եզրափակել է Դավութօղլուն:
Այդ մասին տեղեկանում ենք հունական «Kathimerini» թերթից:

