fbpx
Սպորտ

Դե Բրույնեն քննադատել է Ժեզուսի գոլի չեղարկումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն քննադատել է «Տոտենհեմի» դեմ խաղի մրցավարների որոշումը, որով չեղարկվեց Գաբրիել Ժեզուսի գոլը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Հիշեցնենք, որ վերջին րոպեին խփված գոլը չեղարկվեց, քանի որ Էմերիկ Լապորտը փոխանցումը կատարել էր ձեռքով։ Որոշումը կայացվել էր VAR համակարգի օգնությամբ։

«Ձեռքով խաղի վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Երբ ես դիտեցի տեսանյութը, հասկացա, որ Լապորտը ոչ մի կերպ չէր կարող պահել ձեռքը։ Ի՞նչ կարող էր նա անել, կտրեր ձեռքը և խաղար առանց նրա՞։ Նա ոչինչ չէր կարող անել, քանի որ Օտամենդին 10 սմ հեռավորության վրա էր նրանից ու գլխով էր խաղացել։ Այդ ընթացքում հնարավոր չէ արձագանքել»,-ասել է բելգիացին։

Դե Բրույնեն նաև հավելել է, որ VAR համակարգի մեծ երկրպագու չէ։ Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում այն կիրառվում է այս մրցաշրջանից։

ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Սիթին» ու «Տոտենհեմը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեցին հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ