Թուրինի «Յուվենտուսի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մաթիաս դե Լիգտի մասին է խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը։
«Դե Լիգտը ունի այնպիսի մարդու մտածելակերպ, ով միշտ փորձում է առաջընթաց գրանցել։ Դա ստիպում է իրեն ձգտել միշտ լավագույնը լինելուն աշխարհում։ Ես արդեն այդպիսի մի ֆուտբոլիստի գիտեմ։
Նա Դե Լիգտի հետ նույն թիմում է խաղում։ Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի մասին է։ Ես խաղացել եմ նրա հետ «Մանչեսթեր Յունայթեդում» ու գիտեմ, թե ինչպես էր նա ձգտում լավագույնը լինել։ Դե Լիգտը հիշեցնում է ինձ Ռոնալդուին»,-Վան դեր Սարի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Մաթիաս դե Լիգտը 2019 թվականի ամռանը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց «Յուվենտուս»։