Էդվին վան դեր Սարը հայտարարել է, որ Մաթեյս դե Լիգտն ամռանը փոխելու է ակումբային գրանցումը:
«Կարծում եմ, որ դե Լիգտին մի քանի հանդիպում է մնացել «Այաքսի» կազմում: Հուսով եմ՝ նա կլքի ակումբը մաժորային հնչողությամբ: Մաթեյսը մանկուց մեզ հետ է եղել: Նա կտեղափոխվի մեծագույն ակումբ: Ըստ իս՝ Անգլիա կամ Իսպանիա:
Գիտենք, որ թիմում շատ փոփոխություններ են լինելու, սակայն ցանկանում ենք պահպանել նվազագույնը մարզչական շտաբը»,- Վան դեր Սարի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Նշենք, որ Էդվին վան դեր Սարը «Այաքսի» գլխավոր տնօրենն է: