fbpx
Սպորտ

Դե Խեան մտադիր է լքել Մանչեսթերը. Football Italia

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:

Իսպանացին չի ցանկանում երկարացնել պայմանագրի ժամկետն ու մտադիր է լքել Մանչեսթերը՝ ազատ գործակալի կարգավիճակում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

Այս իրավիճակից հավանաբար կօգտվի «Յուվենտուս»-ի  ղեկավարությունն ու գրավիչ համաձայնագիր առաջարկել նրան:

Հայտնում են, որ կողմերը կարող են նախնական պպայմանագիր կնքել արդեն հունվարին:

Այս դեպքում «ծեր սինյորա»-ն կլքի Վոյցեխ Շեսնին, ով չի ցանկանում կորցնել հիմնական դարպասապահի կարգավիճակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ