fbpx
Աշխարհ

Դեցլի հայրը հայտարարել է, որ որդու մահվան պատճառը չի պարզվել

Ռեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է, որ որդու մահվան պատճառը դեռևս չի պարզվել։ Նա հավելել է, որ մեկնում է Իժևսկ՝ որդու մարմինը բերելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տոլմացկու խոսքով՝ դեռևս հայտնի չէ նաև Դեցլի հուղարկավորության օրը։

Ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի) հանկարծամահ է եղել լույս փետրվարի 3-ի գիշերը, Իժևսկում համերգից հետո։ Ականատեսների խոսքով՝ նա վատ է զգացել դիմահարդարման սենյակում, նստել բազկաթոռին և կորցրել գիտակցությունը։ Շտապօգնության բժիշկները կես ժամ վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, սակայն, արդյունքում արձանագրել են Դեցլի մահը։

Ռուսաստանցի ռեփ և հիփ-հոփ կատարող, երաժիշտ Դեցլը ծնվել է Մոսկվայում, 1983թ. հուլիսի 22-ին պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկու ընտանիքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ