Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում Արցախում կհայտարարվի եռօրյա սուգ

Հրապարակող՝

Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ

Ամենադիտվածներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:

Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/669723173725059?__cft__%5B0%5D=AZXXUOy9BFHfggYKaK4Xr6w5kPxy6cCx0JAhlj_A_D1AYgERFxURAC6J3ZmVHkIVpI172dVWGz_ozQaNWKQXsy3-hT6u6Ovb_RhnyEVrkm2l8Bzr08dVtX0lrFyQyvlaHCN9NzHoCmqjNsIxOZxTzkd-&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ