«Բարսելոնա»-ի վինգեր Ուսման Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Բավարիա», եթե ստիպված լինի հրաժեշտ տալ Կատալոնիային։ Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին մյունխենյան ակումբը գերադասել է ՊՍԺ-ից։ Վերջինս ևս հետաքրքրված է իր ծառայություններով:
Դեմբելեն Բունդեսլիգայում հանդես գալու փորձ ունի. 2016/17 մրցաշրջանում նա պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գույները:
Պրիմերայի 2018/19 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: