Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի ապագան ակումբում անորոշ է, քանի որ ամռանը նա ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ ու դեռ չկա պայմանագիրը երկարաձգելու պայմանավորվածություն։
Այս հարցին անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Չավին։ Վերջինիս խոսքերը փոխանցում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Չավին ասել է, որ եթե իրենից կախված լիներ, ապա ինքն անմիջապես կերկարաձգեր պայմանագիրը Դեմբելեի հետ։
Նրա խոսքով՝ իրենք դեռևս պետք է բանակցել Արաուխոյի, Գավիի, Ռոբերտոյի հետ և այլն։
Մասնագետը, ամեն դեպքում, հույս է հայտնել, որ Դեմբելեն կմնա «Բարսայում»։ Նա ընդգծել է, որ հարձակվողը կարող է իր դիրքում լավագույնը դառնալ աշխարհում։
