Ուսման Դեմբելեն հաջորդ շաբաթ նոր պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու 5 տարով։
Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը թարմացնելու հարցում էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։
Նշվում է նաև, որ Դեմբելեի աշխատավարձը նվազելու է։
