Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 344261 դեպք, որոնցից 329983 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4843 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, երեկ կատարվել է 6236 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 135 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 407 պացիենտներ, գրանցվել է 3 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7939 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: Մինչ այս կատարվել է 2522916 թեստավորում:


