fbpx
Սպորտ

Դեմբելեի համար Էլ Կլասիկոյի հետաձգումը հիանալի նորություն է. AS

Էլ Կլասիկոն հետաձգելու որոշումը բավականին ձեռնտու է Ուսման Դեմբելեի համար։ Վերջինս ստիպված կլիներ այն բաց թողնել   որակազրկման պատճառով, եթե Մադրիդի «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև մրցավեճը տեղի ունենար նախնական պայմանավորվածության համաձայն ՝ Հոկտեմբերի 26-ին:

«Բարսելոնայի» հարձակվողը որակազրկվել է «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրում կայացած խաղում (4-0) ստացած կարմիր քարտի պատճառով։ Բայց այժմ նա կարող է մինչև «Ռեալ»-ի դեմ խաղը (ժամկետը դեռ հայտնի չէ) դուրս գալ որակազրկումից։ Այս մասին հաղորդում է AS-ն։

Ըստ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Կարգապահական օրենսգրքի 56.1-րդ հոդվածի՝ Դեմբելեն մեղադրվել է այլակարծության համար (նա մրցավարական անձնակազմից ՝ Մաթեու Լահոզի հասցեին ասել էր ՝ «շատ վատ մրցավար է»)։ Այս հանցանքը համարվում է աննշան և այդ պատճառով Դեմբելեն որակազրկվեց ոչ թե երեք, այլ ՝ երկու խաղով:

Դեմբելեն որակազրկման պատճառով բաց կթողնի վաղը կայանալիք «Բարսելոնա» – «Էյբար» հանդիպումը, նաև Հոկտեմբերի 29-ին «Կամպ Նոու»-ում  նշանակված «Բարսելոնա»- «Վալյադոլիդ» խաղը:

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ֆրանսիացուն դուրս էր թողել «Էյբար»-ի դեմ խաղի հայտացուցակից։ Դեմբելեն, որը միշտ անցկացված երեք Կլասիկոների հաղթող կողմում է եղել, հասանելի կլինի «Կամպ Նոու»-ում «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը, եթե խաղի օրը հաստատվի Դեկտեմբերի 18-ը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ