Չարենցավանի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 3-րդ թաղամասի 46-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 13-ին նա իրենց շենքի շքամուտքից բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ 46-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է:
Հանգամանքները պարզվում են: